Մեկնաբանություն

06.06.2021 12:22


Որքան է կերել Փաշինյանի իշխանությունը

Որքան է կերել Փաշինյանի իշխանությունը

Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին հայտնվելուց հետո ուտում է։ Ուտում է բառիս բուն և փոխաբերական իմաստներով։

Փաշինյանն ուտում ու չի կշտանում։ Ուտում է «հեղափոխական» խորոված, պետական բյուջե, «բարեգործական» հիմնադրամների փողեր, «Հայաստան» հիմնադրամի փողեր, բանակի զենքեր, Գռզոյի ներկրած բիտումը, բենզինը, սալյարկան․․․

Եվ ամենասարսափելին՝ Նիկոլը կերավ Արցախը, ուտում է Հայաստանը և կերավ հազարավոր հայորդիների գլուխները։

Եթե վիճակագրության վերածենք, թե ինչքան է նստել ՀՀ քաղաքացիների վրա Նիկոլի իշխանության ամեն մի օրը, ապա շատ ուշագրավ թվեր են ստացվում։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի վարչապետության 37 ամիսների կամ 1125 օրերի ընթացքում մեր երկիրն ամեն օր կորցրել է 9․7 քառակուսի կիլոմետր։

Մենք Նիկոլի վարչապետության ամեն մի օրվա համար վճարել ենք միջինը 7 զինվորի կյանքով։

Նիկոլն ամեն օր պետական բյուջեից գողացել է և պարգևավճարի տեսքով թիմակիցներին կաշառել է 267․000 դոլարի չափով։

Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի կուռացիայի տակ հայտնված «բարեգործական» հիմնադրամներն ամեն օր յուրացրել են 11.000 դոլար։

Այսպիսի շատ այլ թվեր կարելի է ներկայացնել։ Բայց ընդհանուր գնահատականն այն է, որ հայ ժողովուրդը հետանկախական շրջանում երբեք այս օրի չի եղել։ Նիկոլի իշխանության օրոք է միայն ՀՀ քաղաքացին ու ողջ հայությունը եղել այսքան նվաստացած, պարտված ու վերացած։

Միայն Նիկոլի պատճառով է ադրբեջանցին այսքան հաբռգել, իսկ Իլհամը խորոզլամիշ եղել։ Ալիևն իր կոշիկներն է սրբում Նիկոլի ու տվյալ դեպքում նաև Հայաստանի վրա։

Հայաստանի պարտված դեմքը փոխելու և զարգացման հնարավորություն ստանալու համար Նիկոլին պետք է վռնդել Հայաստանից ու մեր կյանքից։ Նա այդտեղ հայտնվել է առանց հարցնելու։ Պետք է, ուրեմն, վռնդել առանց զգուշացնելու։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը