Քաղաքական

06.06.2021 12:10


Փաշինյանը միայն վնաս է պատճառել հայկական բանակին, իսկ բանակի զարգացման վերաբերյալ նրա հայտարարությունները մաքուր մանիպուլյացիա են, եթե չասենք սուտ․ Кавказский узел

Փաշինյանը միայն վնաս է պատճառել հայկական բանակին, իսկ բանակի զարգացման վերաբերյալ նրա հայտարարությունները մաքուր մանիպուլյացիա են, եթե չասենք սուտ․ Кавказский узел

Кавказский узел պարբերականը հոդված է ըհրապարակել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ ՀՀ այս իշխանությունների օրոք հայկական բանակը ամենաշատն է զարգացել:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ նախընտրական շրջանում Հայաստանում կրկին ակտիվացել են խոսակցությունները այն մասին, թե ով և ինչպես է ֆինանսավորել բանակը: Ինչպես մյուս թեմաների մեծ մասի դեպքում, այս թեմայի միջոցով ներկայիս իշխանությունները փորձում են ինչ-որ կերպ արդարացնել անցած աշնանը իրենց աղետալի ձախողումը:

Նրանք նշում են, որ բանակը ամենաշատը ֆինանսավորվել է իրենց օրոք, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում սպառազինության վրա ծախսվել է 398 միլիոն դոլար, որից մեծ մասը իրենց ղեկավարման ժամանակ: Այդ պատճառով որոշ ցուցանիշներ աճել են, օրինակ, 30 անգամ: Ուստի, մեղադրանքները չպետք է հասցեագրվեն իրենց, քանի որ հենց իրենք են զարգացրել բանակը:

«Իհարկե, սա ծիծաղելի է յուրաքանչյուրի համար, որը տիրապետում է իրավիճակին: Նախ, աղբյուրը սխալ է մեջբերվում: Ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի, իրավիճակը միանգամայն այն չէ, ինչ ներկայացնում է Փաշինյանը. այսինքն՝ 2018 թվականից ոչ թե 63% է ներկրվել, այլ 55%: Բայց գլխավորը սա չէ, այլ այն, որ նրա ասածները մաքուր մանիպուլյացիա են, եթե չասենք սուտ»,–ասվում է հոդվածում:

Աղյուսակ 1. Զենքի ներմուծումը Հայաստան ըստ երկրների, Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտ.

Այսպիսով, վերևում ներկայացված են վերջին տարիներին Հայաստան զենք ներմուծելու վերաբերյալ ինստիտուտի տվյալները: Ակնհայտ է, որ դրանք պաշտոնական տվյալներ են, որոնք հայտարարել են կողմերը, այնինչ այդպիսի գնումների մեծ մասը ոչ ֆորմալ կերպով իրականացվել է մինչև «Թավշյա հեղափոխությունը»: Օրինակ, ըստ երևույթին, արդեն 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք այնուհետև ցուցադրվել են 2016-ի շքերթին, և դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ ռուսական վարկով 200 միլիոն դոլարի զենքի մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր: Փաստացի, միայն С-300- ի արժեքը 250 մլն դոլար է, իսկանդերներն էլ ավելի թանկ են, նշում է հեղինակը:

«Զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչև 2018 թվականը, որից հետո դրանք միայն կատարվել են, այն էլ ոչ ամբողջությամբ, խիստ կրճատված և աղավաղված տեսքով: Մասնավորապես, ըստ ինստիտուտի, 2019 թվականի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլար, ուղղվել է ավիացիային, այսինքն՝ հենց այն Սու-30-ների գնմանը, որոնք բանակին պետք չէին, մատակարարվել էին առանց զինամթերքի և չէին ներգրավվել պատերազմին: Եթե դրանք հանենք, ապա Փաշինյանի շրջանում ՀՕՊ-ի և հրթիռների համար, ապա մնում է ընդամենը 58 միլիոն դոլար, իսկ ՀՕՊ-ից նախկինում նախատեսվում էր ТОР-երի գնումները, ինչպես նաև Հորդանանից ձեռք բերված ՀՕՊ անպետք համակարգերը, որոնք ոչնչացվել են առաջին իսկ օրը»,–ասվում է հոդվածում:

Աղյուսակ 2. Զենքի ներմուծումը Հայաստան ըստ զինատեսակների, Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտ.

Հոդվածագիրը նաև նշում է, որ իրականում, Փաշինյանը չեղյալ է հայտարարել բանակի վերազինման 2018-2024 թվականների ծրագիրը, որն ընդունվել էր 2018 թվականի փետրվարի 17-ին: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում էր (և շատ դեպքերում պայմանագրեը կնքված էին) անօդաչու թռչող սարքերի, ցանցերի, խայծերի, հակաօդային պաշտպանության և այլնի գնումներ:

Աղյուսակ 3. Հայաստանի բյուջեի ծախսերը 2017-18թթ.

Ըստ հեղինակի՝ վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել բանակի համար և միայն վնաս է պատճառել: Եթե նախկինում, այսպես թե այնպես, պաշտպանության խնդիրները լուծվում էին, ապա Փաշինյանի օրոք բանակն սկսեց ասոցացվել «ժամկետային զինծառայողների շապիկների ու վարտիքների հետ», ավելացրեցին ծախսերը զորքի սննդի ոլորտում, այն էլ ոչ թե որակի, այլ ձևաչափի ուղղությամբ` քաղաքացիական ճաշարաններ մտցրեցին բանակ (պե՞տք է արդյոք ասել, որ դրանում կոռուպցիայի լուրջ բաղադրիչ կար), որի պատճառով խաթարվել է զինվորների ամենօրյա գրաֆիկը, ինչպես նաև ելակ էր մատակարարվում բանակին և դա ներկայացվում էր որպես ինչ-որ նվաճում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը