Լրահոս

06.06.2021 11:01


59-ամյա քաղաքացին մահացել է Մելիքգյուղի սարերում

59-ամյա քաղաքացին մահացել է Մելիքգյուղի սարերում

Հունիսի 5-ին, ժամը 22։31-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղի սարերում քաղաքացի է մահացել. դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ․ Կ․-ի (ծնված 1962 թ.) դին իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը