Քաղաքական

05.06.2021 17:54


Էդ նկուղի նկարներում ցեմենտի ու քարերի մեշոկներ էին. իմքայլականը դիերի տեսարանի մասին (տեսանյութ)

Էդ նկուղի նկարներում ցեմենտի ու քարերի մեշոկներ էին. իմքայլականը դիերի տեսարանի մասին (տեսանյութ)

«Էդ նկուղում քարի փոշու մեջ ջերմաստիճան է՞լ էր միացված, հա՞։ Էդ նկարները ի՞նչ էին, ցեմենտի ու քարերի մեշոկներ էին, ոնց կարող էր էդտեղ դիեր պահվել: Ես շատ մտահոգ եմ , չգիտեմ ՝ քանի՞ օր են էդտեղ դիերը պահվել ինչ հանգամանքներում, կա՞ր սառնարան... և այլն, ինձ շատ են հուզում այդ հարցերը, բայց ես մինչ այս պահը դրանց պատասխանները չունեմ»,-Yerevan.Today-ի հետ զրույցում նկուղում պահված զինծառայողների դիերի տեսարանից ազդված՝ իր տաակուսանքն է հայտնում ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Ցիրունյանը:

Ուշագրավ, որ սույն պատգամավորը միակն է, ով այդ հանցավոր փնթիության մեջ մեղադրում է նաև նախարար Անահիտ Ավանեսյանին, քանի որ նա է համակարգում ոլորտը, բայց այդ մեղքով հանդերձ համարում է՝ մեծ լավություն է արել, որ ներողություն է խնդրել ծնողներից:

«Նախարարը, որ ասում է, սա իմ բացթողումն է, արդեն բարձր քայլ է անում, հո չէ՞ր նստելու լացեր, որ դուք հասկանայիք՝ ինչ սրտով է էդ ամենը ասում»,-ասում է պատգամավորը ու մեզ հիշեցնում, որ նույն նախարարի եղբայրն էլ զոհվել է, ուստի պարտավոր ենք ըստ իրեն՝ ըմբռնումով մոտենալ նաարարի «չկարողանալուն»:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը