Քաղաքական

05.06.2021 13:24


Աննա Հակոբյանի 471 դոլարանոց շարֆը, Փաշինյանի 1000 դոլարանոց բլուզն ու շարֆը, նրանց դստեր 260 դոլարանոց զգեստը. ինչպես է վատացել Փաշինյանի ընտանիքի նյութական վիճակը

Աննա Հակոբյանի 471 դոլարանոց շարֆը, Փաշինյանի 1000 դոլարանոց բլուզն ու շարֆը, նրանց դստեր 260 դոլարանոց զգեստը. ինչպես է վատացել Փաշինյանի ընտանիքի նյութական վիճակը

Նիկոլ Փաշինյանը ստում է, թե իր ընտանիքի նյութական վիճակը վատացել է. սուտը ապացուցում են նաև պաշտոնական թվերը։ Այս մասին հայտնում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը։

«Ըստ իր իսկ հայտարարագրի,

2016 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի եկամուտը եղել է 14 մլն 628 հազար ՀՀ դրամ,

2017 թվականին՝ 22 մլն 996 հազար,

2018-ին՝ 26 մլն 922 հազար,

2019-ին՝ 30 մլն 452 հազար ՀՀ դրամ։

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի նյութական վիճակը 2018 թվականից հետո չի վատացել: Նրա եկամուտները կրկնապատկվել են՝ այն էլ պաշտոնական հայտարարագրի թվերով:

Այն, որ Փաշինյանների կյանքի որակը կտրուկ լավացել է փաստում է նաև նրանց հագուկապը:

Նիկոլ Փաշինյանի կինը սկսել է կրել «Louis Vuitton»-ի բրեդնի 471 ԱՄՆ դոլարանոց շարֆ ու Dior բրենդի 570.000 դրամ արժողությամբ կոշիկ։

Նիկոլ Փաշինյանի դուստրը հունիսի 1-ի համերգի մասնակցել է Dolce & Gabbana բրենդի զգեստով, որի զեղչված գինը 260 դոլար է:

Ինքը՝ Փաշինյանը, հագնում է Zegna բրենդի բլուզ ու շարֆ, որոնց արժեք գրեզանցնում է 1000 ԱՄՆ դոլարը»,-գրում է ալիքը:

Այս խորագրի վերջին նյութերը