Նիկոլը «ծուռ հայելիների» մղձավանջաշենի է վերածել երբեմնի ծաղկուն ու խնդուն Հայաստանը
Ժամանակակիցներից շատերը, հուսամ՝ նիկոլաչարիքից ազատվելուց կարճ ժամանակ անց, ասենք, ամենաուշը՝ 2-3 տարի հետո, հետահայաց կնայեն մեր օրերի այս արնաշաղախ մղձավանջին, կվերհիշեն ահավոր եղելությունները ու մի պահ իրենց կթվա, թե սարսափ-«հեքիաթում» են տեսել այդ ամենը: Մինչդեռ հեքիաթասացների շարքում արքայազն Համլետի համերկրացի մի հանճարեղը կար, որ ասես կախարդական հունարով, ավելի քան 150 տարի առաջ նկարագրել է մեր օրերի Հայաստանը. «Կար-չկար՝ մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում է Տրոլին, իսկ նրա աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք և ծաղրել Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ սփռվում են ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ սրտի մեջ, մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է...»:
Ի՛սկը: Չար Տրոլը նիկոլ փաշօղլին է, «կախարդական հայելին»՝ ժամանակակից տեղեկատվական ու քարոզչական տեխնոլոգիաները, զանազան հեռախոս-համակարգիչները, «փշրվելը»՝ ամենքին, այդ թվում անուղեղ ու տհաս մասսային այդ ամենի հասանելիությունն է: Տրոլի աշակերտները, երևի արդեն կռահեցիք՝ «փաշօղլու վկաներ» աղանդի ֆեյքերն են, կռապաշտները, անլվա ու բամբասկոտ տաքսիստները, զանազան «ազատություն-փրֆեքթ թի-վի»-ները...
Եվ «չար Տրոլը», նույն ինքը՝ նիկոլ փաշօղլին «ծուռ հայելիների» մղձավանջաշենի է վերածել Հայաստանը:
Հայաստանի հազարավոր քաղաքացիների կյանքը կործանած, էլ ավելի հազարավորների կյանքի հետագա ընթացքը հաշմած ու խեղաթյուրած նիկոլ փաշօղլին խոսում է... ապագա լինելուց:
Հազարավոր ծնողների որդեկորույս դարձրած, մի ամբողջ սերնդի տղամարդկանց գլուխը կերած ստահակը խոսում է... ապագայից, երջանկությունից ու նման բաներից:
Հազարավոր տատիկ-պապիկների թոռներից զրկած նիկոլ փաշօղլին խոսում է... կենսաթոշակը մի երկու-երեք հազար դրամով բարձրացրած լինելու մասին: Իսկ այն, որ իր ջանքերով, օրինակ, ամենահասարակ բանի՝ արևածաղկի ձեթի գինը ավելի քան կրկնապատկվել է (ու ոչ միայն, ուղղակի նշեցի առաջին պատահած մթերքը), լռում է: Չնայած, իր «ծուռ հայելիների» մղձավանջաշեն-Հայաստանում նիկոլ փաշօղլին շուտով կհայտարարի, թե... հպա՛րտ է, որ պետության արտաքին պարտքը կտրուկ ավելացրել է, իսկ տնտեսությունն էլ՝ վարի տվել:
Չէ՞ որ «ծուռ հայելիների» մղձավանջաշեն-Հայաստանում նիկոլ փաշօղլին հպարտացավ, որ պատերազմում հաղթել է թշնամին, ու ոչի՜նչ, դեռ շարունակում է հպարտանալ, ու նրան իր «տրոլուհիները» ծափ են տալիս, դրա պարանոցն են լպստում:
Հարյուրավոր գյուղեր ու ամբողջ քաղաքներ, այդ թվում՝ հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ թշնամուն հանձնողը խոսում է... ճանապարհներ ասֆալտելուց։
Այն օրն էլ հայտարարեց, թե վերջին 3 տարվա մեջ, ինչ վարչապետ է դարձել, իր ընտանիքի նյութական վիճակը վատացել է ու... հպա՛րտ է դրա համար:
Ստում է, բնականաբար: Եթե այլ բան չլիներ էլ, ապա հենց վերջին երեք տարիներին նիկոլ փաշօղլին ու իր ընտանիքը ուղղակիորեն պետության հաշվին են ապրում (կառավարական պալատ, ծառայողական մեքենաներ, պետմիջոցների հաշվին սնունդ ու մատակարարում, հագուստ, բազմահազար դոլարանոց վարսավիր), չհաշված գերբարձր աշխատավարձն ու է՛լ ավելի բարձր «պրեմիաները»: Այդ ի՞նչ են անում, որ ամեն ինչ պետության հաշվին է, բայց ընտանիքի նյութական վիճակը, վիձիծե լի՝ վատացել է: Փչում է: Էլ չասած այն մասին, որ եթե որևէ տան տղամարդ ելնի մարդամեջ ու ասի, հպարտանում է, որ իր ընտանիքի նյութական վիճակը վատացել է, կդառնա համընդհանուր ծաղրի առարկա...
Իսկ առայժմ հենց նա՝ «չար Տրոլ»-նիկոլն է Հայաստանը դարձրել ոչ միայն «ծուռ հայելիների» մղձավանջաշեն, այլև համընդհանուր ծաղրի ու արհամարհանքի առարկա:
Շուրջօրյա ռեժիմով ստողը խոսում է ինչ-որ «փաստերից»:
Վախից բունկերներում մկան ծակին 1000 թուման տվողը, կառավարական Ա շենքից Բ շենք ընկած 200 մետրը 2000 ոստիկանի ուղեկցությամբ ու 50 թիկնապահով շրջապատված տեղաշարժվողը խոսում է... տղամարդկությունից:
Բանականությունը բռնաբարողը, քայլող վուվուզելը խոսում է... բանավիճելուց:
Ու այդ ամենի մեջ ամենից վատն այն է, որ «չար Տրոլը» դեռ խոսում է, դեռ քայլում ու զվարճանում՝ այն ողբերգությունից ու աղետից, որ իր պարազիտային կյանքում «ստեղծած» միակ բանն է:

Մնաց 15 օր: Բայց է՛լ դիմանալու չէ:
Արմեն Հակոբյան