Լրահոս

05.06.2021 11:26


Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից 1557 աճյուն է տարհանվել, աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականում․ Արցախի ԱԻՊԾ

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից 1557 աճյուն է տարհանվել, աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականում․ Արցախի ԱԻՊԾ

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:

Ժամանակ առ ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել դիերի փոխանակում:

Անցած 6 ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:

Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն:

Այս խորագրի վերջին նյութերը