Ոստիկանությունը Վերջին զանգի օրն անչափահասների կողմից մեքենա վարելու 20 դեպք է բացահայտել
Ճանապարհային ոստիկանությունը հունիսի 4-ին՝ Վերջին զանգի օրը 20 ավտոմեքենա է տեղափոխել հատուկ տարածք, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը հորդորել էր վարորդական իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտներին թույլ չտալ մեքենա վարել: Նաև զգուշացվել էր, որ նման դեպքերի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու: Նպատակը շրջանավարտների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար բացառելն էր։
Չնայած ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին ու զգուշացումներին, այդուհանդերձ եղան ծնողներ, որոնք թույլ տվեցին, որ իրենց անչափահաս զավակները մեքենա վարեն։ Հունիսի 4-ի ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 տրանսպորտային միջոցից 20-ի ղեկին անչափահասներ էին»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։