Կոտայքի մարզում BMW-ն բախվել է ծառերին և հայտնվել ձորակում. մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի փրկարարները. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև հայտնվել ձորակում և բախվել մեկ այլ ծառի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սուրեն Մելիքյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: