Քաղաքական

04.06.2021 21:09


Արտաշատի և Մասիսի առողջապահական հիմնարկների աշխատակիցներին ստիպողաբար տարել են Փաշինյանի հետ հանդիպումներին

Արտաշատի և Մասիսի առողջապահական հիմնարկների աշխատակիցներին ստիպողաբար տարել են Փաշինյանի հետ հանդիպումներին

Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաշատ եւ Մասիս քաղաքներ։ Նա հանդիպումներ է ունենում իր համակիրների հետ՝ քարոզարշավ իրականացնում, ծառայողական մեքենաներով, բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ այցեր իրականացնում մարզեր։

168.am-ի տեղեկություններով, այսօր Արտաշատում եւ Մասիսում նույնպես կիրառվել է վարչական ռեսուրս․ Արտաշատի եւ Մասիսի առողջապահական հիմնարկների աշխատակիցներին ստիպողաբար տարել են Փաշինյանի հետ հանդիպումներին, որպեսզի կարողանան կադրեր տեսագրել ու բազմաթիվ համակիրներ ունենալու պատրանք ստեղծեն։

Այս խորագրի վերջին նյութերը