Քաղաքական

04.06.2021 20:51


Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն. «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ն կդիմի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն. «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ն կդիմի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ն հայտարարություն է տարածել առ այն, որ Կոմիտեի կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն։

«Այդ գործունեությանը մասնակցել են նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արսեն Թորոսյանը և Գարիկ Սարգսյանը, որոնք նույնպես հանդիսանում են քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։

Դա ոչ միայն հակասում է ընտրական իրավունքի և հանրային ծառայության սկզբունքներին, այլև ուղիղ խախտում է պաշտոնատար անձանց էթիկայի կանոնները։ Այս կապակցությամբ Ընտրությունների վերահսկմսն կոմիտեն պատրաստվում է նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ որպես պաշտոնատար անձանց էթիկայի հարցերով իրավասու պետական մարմնի»,-ասված է Կոմիտեի հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը