Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվելու է 460 մլն դրամ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար միայն քվեաթերթիկների տպագրությանը կուղղվի 460 մլն դրամ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով ընտրություններին մեծ թվով քաղաքական ուժերի մասնակցությանը՝ Մուկուչյանը նշեց, որ 26 քաղաքական ուժերի մասնակցության պարագայում մոտավորապես 70 մլն-ի կարգի քվեաթերթիկ է տպագրվելու, իսկ դա նշանակում է տպագրում, տեղափոխում՝ տարածքային ընտրական հանձնաժողովներ, այնուհետև՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ:
«Ինքնին նշված ծավալները ենթադրում են առանձին ծանրաբեռնվածության աճ, որը պետք է իրականացվի: 460 միլիոնի շրջանակներում գումար է ծախսվելու միայն քվեաթերթիկների տպագրություն իրականացնելու համար»,-ասաց ԿԸՀ նախագահը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:
Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվելու է 460 մլն դրամ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար միայն քվեաթերթիկների տպագրությանը կուղղվի 460 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: