Լրահոս

04.06.2021 14:20


Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնում այս պահին գտնվում են 87 դի և 58 անձի մասունքներ․ կենտրոնի բաժնի վարիչ

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնում այս պահին գտնվում են 87 դի և 58 անձի մասունքներ․ կենտրոնի բաժնի վարիչ

Սառնարանային պայմանները կամ արտաքին միջավայրի որոշակի ջերմային պայմանները էական նշանակություն չեն կարող ունենալ դիակի պահպանման հարցում, երբ դրանք քայքայված են։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը։

«Սառնարաններում պահելն ավելի շատ էմոցիոնալ ֆոնի հարց է, որ մենք հանգիստ լինենք, որ մեր տղաները գտնվում են սառնարանում։ Սառնարանում այդ աստիճան նեխային փոփոխությունների ենթարկված դիակների պահպանման փաստացի գործընթաց տեղի չի ունենում։ Սառնարանն ուղղակի դանդաղեցնում է այդ պրոցեսը։ Մենք պահպանում ենք մեր հերոսների դիերը, մասունքները, որոնցում չկան հյուսվածքներ։ Ոսկորներ ենք պահում, առանձին ծնոտ, առանձին նախադաստակային ոսկոր, առանձին ազդրոսկր»,-ասաց նա։

Դատաբժիշկը հայտնեց, որ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնում այս պահին գտնվում է 87 դի և 58 անձի մասունքներ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը