Մեկնաբանություն

04.06.2021 13:31


Ինչու է Նիկոլը դիմել Նաիրի Հունանյանի օգնությանը

Ինչու է Նիկոլը դիմել Նաիրի Հունանյանի օգնությանը

Նիկոլը որոշել է ծուռ հայելիների թագավորություն սարքել, անցնել դեմագոգիայի գերագույն աստիճանին ու ստի գերդոզայավորմանը։

Արցախի տարածքների 2/3–ը հանձնած ու Հայաստանի սահմանները սեղմող Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է ․․․ Մեղրին հանձնելու համար։ Եվ դա այն դեպքում, երբ Քոչարյանի նախագահության շրջանում Արցախն ամբողջությամբ ու բնականաբար նաև Մեղրին իրենց տեղում են մնացել ու պատկանել հայերին։

Նիկոլը տվյալ սուտը տարածելով փորձում է ազդել մեր ժողովրդի ամենաստորին՝ դեբիլական զանգվածի վրա։

Նիկոլը ստախոսության առումով գեբելսյան ոճին է անցել։ Նա համոզված է, որ ինչքան սուտը մեծ լինի, այնքան իր զոմբիները դրան կհավատան ու դրանցից ոչ մեկը հարց չի տա, թե բա եթե Քոչարյանը Մեղրին հանձնել էր, ապա ինչու է այն մինչև հիմա մերը մնացել ու վտանգի տակ հայտնվել բացառապես Նիկոլի վարչապետության շրջանում։

Նիկոլի զոմբին նաև հարց չի տա, որ եթե Քոչարյանը Մեղրին հանձնել էր, ապա ինչո՞ւ ադրբեջանցիներն այն չվերցրեցին։

Նիկոլի հոկտեմբերի 19–ը

Նիկոլը Մեղրիի թեման գցել է զոմբիների բերանն ու որոճալ է տալիս, որպեսզի կողքից մեկ այլ բլեֆ աշխատացնի, թե բա Մեղրին Քոչարյանը տալիս էր, բայց Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին, ու դրա համար նրանք սպանվեցին հոկտեմբերի 27–ին։

Նիկոլը գիտի, որ իրեն հավատացող ախմախ զոմբին այս ստորագույն ստին կարող է հավատալ ու հարց չտալ, թե բա եթե Վազգենն ու Դեմիրճյանը սպանվեցին, որ Մեղրին հանձնվեր, բա ինչո՞ւ չհանձնվեց Մեղրին սպանությունից հետո։

Նիկոլն իրականում Մեղրիի մուտիլովկաներն անում է մի պարզ պատճառով։ Նա Նաիրի Հունանյանի գործն է շարունակել՝ կրակելով մեր պետության վրա։ Ու որպեսզի իր նաիրիհունանյանությունը կոծկվի, օգնության է կանչել Նաիրի Հունանյանին։

Նիկոլը հոկտեմբերի 27–ը դրել է շրջանառության մեջ, որպեսզի թաքցնի իր հրեշավոր սպանդը, որը սկիզբ է առել 2020–ի հոկտեմբերի 19–ին։

Արդեն բոլորը գիտեն, որ նա կարող էր ընդառաջ գնալ ՌԴ նախագահ Պուտինի առաջարկին ու կանգնեցնել պատերազմը հոկտեմբերի 19–ին։ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը մանրամասներ է ներկայացրել այդ թեմայի վերաբերյալ՝ նշելով, որ հոկտեմբերի 19–ից հետո մենք ունեցել ենք ամեն օր 100 զոհից ավելի։ Այսինքն մինչև նոյեմբերի 9–ի հայտարարությունը մենք ավելի քան 2.000 զոհ ենք տվել։ Եվ դա Նիկոլի պատճառով, որը չի համաձայնել կրակի դադարեցմանը։

Եթե Նիկոլը «հոկտեմբերի 19»–ը չբերեր մեր ժողովրդի գլխին, ապա մենք 2.000–ով պակաս զոհեր կունենային, հազարավոր վիրավորներ քիչ կունենայինք, չէր հանձնվի Շուշին, կպահպանվեր Հադրութի մի մասը։

Թե ինչու է Նիկոլը նման սպանդ կազմակերպել, կպարզվի իշխանափոխությունից հետո։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը