Տնտեսական

04.06.2021 13:19


Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման․ Ֆրենսիս Մալիժ (տեսանյութ)

Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման․ Ֆրենսիս Մալիժ (տեսանյութ)

Հարցազրույց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժի հետ:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժը 2020թ. ՎԶԵԲ-ի մարտահրավերների, ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման, Հայաստանում բանկային համակարգի ներկա վիճակի և Ամերիաբանկի հետ արդյունավետ համագործակցության մասին:

«Աշխարհը ճգնաժամային իրավիճակում է, և տեղաբաշխողը պետք է կարողանա պատշաճ կերպով ներգրավել ներդրողներին: Միևնույն ժամանակ անհրաժեշտ են ամուր հիմքեր, որոնք իմ կարծիքով կարելի է բաժանել 2 խմբի. առաջինը կապիտալի նվազագույն չափն է, և Ամերիային հաջողվում է ապահովել այն, ինչը հեշտ չէ, քանի որ Հայաստանի շուկան մեծ չէ: Իրականում նրանք կարող են մի շարք ներդրողների առաջարկել իրենց բաժնետոմսերը, և դա կդառնա բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում միջազգային ասպարեզում: Եվ խնդիրը միայն չափը չէ, կարևոր է նաև որակը: Ամերիան ունի հիանալի ղեկավար կազմ, առաջարկում է լավ պրոդուկտներ, ունի հաճախորդների մեծ բազա և, հետևաբար, իմ կարծիքով, պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման»:

Այս խորագրի վերջին նյութերը