Իշխանությունն անցել է շանտաժի լեզվի. ԱԱԾ պահեստազորի սպաների հայտարարությունը
«ԱԱԾ պահեստազորի սպաների» միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իշխանությունն անցել է շանտաժի լեզվի։
«Ժողովուրդն ասում է․ «Ձվածեղի խաթր թավի պոչն էլ կլիզեն»։ Հիմա մեր համայնքապետերինն է։ Բան ու գործ թողած՝ առավոտից իրիկուն զանգում են արտերկիր՝ ժամկետային զորակոչից խուսափած իրենց համերկրացիներին, խոստանում, թե մայիսի 19-ից ուժի մեջ մտած համաներման օրենքով կկարճվեն նրանց դեմ հարուցված գործերը, եթե գան, քվեարկեն հօգուտ գործող իշխանությունների, հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»։
Միաժամանակ, իբր թե նրանց ճակատագրով խորապես մտահոգ, զգուշացնում են՝ եթե այս օրերին չվերադառնան Հայաստան, հետագայում լուրջ խնդիրներ կունենան։
Երեկ ու նախորդ օրը սուտն ու կեղծիքն էր օրվա բախտախնդիրների զենքը, հիմա էլ անցել են շանտաժի լեզվին։ Տեսնենք վա՞ղվա վրայով ինչ կմոգոնեն։ Դա էլ հո հայրենիք պաշտպանել չէ, գերի վերադարձնել չէ, զոհվածների դիակներ ու մասունքներ պարտակել չէ, որ չկարողանան։ Բա այսքան ժամանակ ինչո՞վ են զբաղված»,-նշված է սպաների տարածած հաղորդագրությունում։