Մեկնաբանություն

04.06.2021 12:45


Հայ գյուղացու խոտհարքերը թուրքին տված նիկոլը խոտհնձիչով ընտրակաշառք է բաժանում (լուսանկար)

Հայ գյուղացու խոտհարքերը թուրքին տված նիկոլը խոտհնձիչով ընտրակաշառք է բաժանում (լուսանկար)

Արցախի 75 տոկոսը թուրքին տված, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները կտոր-կտոր թուրքին տվող նիկոլ փաշօղլին՝ իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի միջոցով, այս օրերին «բուռն գործունեություն» է ծավալել Սյունիքում: Մասնավորապես, անհասկանալի է, թե ինչ միջոցների հաշվին, ինչ ծախսային տողով կամ ինչ պայմաններով՝ առատորեն գյուղտեխնիկա (հնձիչներ, մոտոբլոկներ) են բաժանվում Սյունիքի մարզի տարբեր գյուղական համայնքներում:

Խոսենք փաստերով. վարչապետի պաշտոնակատար նիկոլ փաշինյանի խորհրդական, «Սյունիքի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ղուկասյանը դեռ ապրիլին գործուղվել էր Սյունիքի մարզ: Հիմա, նիկոլ փաշիօղլու որոշմամբ՝ Ռոբերտ Ղուկասյանի գործուղումը մայիսի 24-ին երկարացվել է էլի 1 ամսով, մինչև հունիսի 24-ը: Ժամկետը, նկատենք, «պատահաբար» համընկնում է «արտահերթ ընտրությունների» գործընթացի հետ: նիկոլ փաշօղլու խորհրդականի գործունեության որոշ մանրամասնությունների կարելի է տեղեկանալ «Առավոտի» հրապարակումից:

Տեղեկանում ենք նաև, որ նախքան այս, Ռոբերտ Ղուկասյանը բուռն գործունեություն է ծավալել Տավուշի մարզի գյուղերում:

Սկզբունքորեն, ի՞նչ է անում Ռոբերտ Ղուկասյանը՝ որպես վարչապետի խորհրդական կամ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ: Շրջում է գյուղից-գյուղ, զրուցում մարդկանց հետ, արձանագրում խնդիրները, փորձում է գտնել լուծումներ: Նորմա՞լ է: Հա, մեծ հաշվով, իր պարտականություններն է կատարում, այսպես ասենք:

Բա՛յց: Նա տվյալ պահին «իշխանություն» համարվող խմբակի ներկայացուցիչ է, ամե՛ն դեպքում: Եվ, որպես այդպիսին, կոնկրետ հենց այս փուլում ու կոնկրետ Սյունիքում նրա գործունեությունը, որը դրսևորվում է գյուղացիներին նյութական բարիքներ տրամադրելով, կոնկրետ գյուղտեխնիկա տրամադրելով, ոչ այլ ինչ է, եթե ոչ հենց ընտրակաշառք, ինչը քրեորեն հետապնդելի արարք է:

Ամենից զավեշտականն ու բնութագրականն այն է, որ դա արվում է բացեիբաց, անթաքույց, դեռ մի բան էլ՝ շանտաժի ոճով հակադարձելով, թե «ում դուր չի գալիս, որ գյուղացուն օգնում ենք...»:

Կոնկրետ նախընտրական օգնության (ընտրակաշառքի) փաստ. սահմանամերձ՝ Շիկահող, Բարգուշատ, Ծավ, Սրաշեն, Ուժանիս և Խդրանց համայնքների բնակիչներին հատկացվել են խոտհնձիչներ և մոտոբլոկներ (տես՝ լուսանկարները):

Շա՜տ մեծահոգի քայլ է, շա՛տ: Նախ, նիկոլ փաշօղլին հնարավոր ու անհնար ամեն ինչ արեց, որպեսզի թվարկված գյուղերը ու մի քանի տասնյակ էլ չթվարկվող Գեղարքունիքի, Վայոց ձորի, նույն Սյունիքի մարզերի գյուղեր վերստին վերածվեն սահմանամերձի, ըստ որում՝ անմիջականորեն շրջակա բարձունքներին ու նաև մշակովի հողերում, արոտներում ադրբեջանական հրոսակների զինված և ագրեսիվ ներկայության պայմաններում: Իսկ հիմա, նույն նիկոլ փաշօղլին, խոտհնձիչ ու մոտոբլոկով ամենագռեհիկ ձևով գնում է այն հայ գյուղացիներին, որոնց և ում մանուկներին, կանանց դրել է թշնամական զինուժի ուղիղ նշանառության, առևանգվելու և հոշոտվելու անմիջական վտանգի տակ: Գյուղացիները, որոնցից, ըստ էության նիկոլ փաշօղլին խլել է իրենց հողերի մի մասը, զրկել է ներկայում և ապագայում լիարժեք հողագործությամբ, անասնապահությամբ զբաղվելու հեռանկարից, կաշառվում են խոտհնձիչո՞վ:

Ի լրումն, չկա ո՛չ մի հաշվետվություն, թե ինչ միջոցներով է իրականացվում նման ծրագիր: Եթե դրանք բյուջեի միջոցներն են, ապա ծախսային ո՞ր տողով: Եթե այլ միջոցների հաշվին է, ապա ի՞նչ միջոցներ: Ո՞վ է գնել այդ գյուղտեխնիկան: Ի՞նչ պայմաններով են դրանք տրվում գյուղացիներին (անհատո՞ւյց, լիզինգո՞վ, ինչի՞ դիմաց, ի՞նչ պայմանագրով, շահագործման պայմաններով և այլն): Սա ի՞նչ է՝ «բարեգործությո՞ւն», թե՞ նախընտրական ձայնագնման գործա՞րք:

Մեր համոզմամբ՝ սա «քեշ»-տեխնիկայով ձայների գնում է: Ուրիշ ոչինչ:

Արմեն Հակոբյան

1 2 3 4

Այս խորագրի վերջին նյութերը