Լրահոս

04.06.2021 11:11


6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 050-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5540-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 246 է, ընդհանուր առողջացածներինը՝ 214 059, փաստացի բուժվողներինը՝ 3451: Մեկ օրում արվել է 3569 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 096 581 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը