Քաղաքական

04.06.2021 09:36


ԱԳՆ-ն ղեկավար կազմ չունի․ «Հրապարակ»

ԱԳՆ-ն ղեկավար կազմ չունի․ «Հրապարակ»

«Թեպետ պաշտոնապես չհաստատեցին ԱԳ փոխնախարարների հրաժարականի լուրը, սակայն ԱԺ հանձնաժողովներում երեկ պետք է 2020-ի բյուջեի՝ ԱԳՆ-ի ֆինանսական հաշվետվությունը քննարկվեր, մինչդեռ նիստը չկայացավ, քանի որ ԱԳՆ-ից նշված ժամին որևէ մեկը չներկայացավ։ Սովորաբար այդ քննարկումներին կա՛մ նախարարն է մասնակցում, կա՛մ փոխնախարարներից մեկը, և այս փաստը ևս վկայում է, որ փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը դիմումներ են գրել:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին՝ հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկել կառավարության և ԱԺ երեկվա նիստերին, սակայն մերժում են ստացել: Մայիսի 31-ին, հիշեցնենք, ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանն էր ազատվել: Ասացին՝ Ավետ Ադոնցն էլ «իրերն արդեն հավաքել է»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը