«Քաղաքացիական պայմանագիրը» գումարի խնդի՞ր ունի. պետական ծառայողներին ստիպում են գումարներ փոխանցել նախընտրական հիմնադրամին
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ցանկացած ընտրությունից առաջ կուսակցություններն ու դաշինքները ձևավորում են նախընտրական հիմնադրամներ, որոնց նպատակը քարոզարշավային ծախսերը հոգալն է:
Երբ 2020թ․ իշխող ուժը Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու համար որոշեց անցկացնել հանրաքվե, «Քաղաքացիական պայմանագիրը» դրամահավաք-երեկո կազմակերպեց, որի ժամանակ հավաքվեց 205 միլիոն դրամ, թեպետ «Հանրաքվեի մասին» օրենքում գրված է, որ հանրաքվեի քարոզարշավի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն դրամը:
«Այո»-ի շտաբի ղեկավար, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն այդ առնչությամբ հայտարարել էր, որ միջոցների հավաքագրումը կազմակերպվել է կուսակցության կողմից և ոչ միայն՝ քարոզարշավի կազմակերպման նպատակով:
Այդ օրերին համառ լուրեր էին տարածվում, ու անգամ եղան մարդիկ, որ խոսեցին այդ մասին, որ տարատեսակ մանր ու խոշոր գործարարների զանգեր են արվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որոնց տեղեկացրել են, որ իրենք պետք է X չափի գումար փոխանցեն նշված հիմնադրամին:
Արդյունքում՝ հանրաքվեն չկայացավ, հավաքված գումարները փոշիացան, և որևէ մեկն այդպես էլ չիմացավ, թե ում գրպանը հոսեցին դրանք:
Այսօր այլ իրավիճակ է, և հավանաբար գործարարներից գումար հավաքելն արդեն խնդիր է, ու իշխող ուժը դիմել է իր սիրած վարչական ռեսուրսի օգնությանը:
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյան իր ղեկավարած կառույցի տարածքային պատասխանատուներին հանձնարարել է, որպեսզի աշխատակիցներից յուրաքանչյուրից 35.000-ական դրամ գումար հավաքի ՔՊ նախընտրական հիմնադրամ մուտքագրելու նպատակով: Մեր խմբագրություն ահազանգած աշխատակիցները պնդում են, որ սրանով Շախբազյանը փորձում է ապահովել իր պաշտոնավարման երկարաձգումը, իսկ հրաժարվող աշխատակիցներին սպառնում հանել աշխատանքից: