«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համարկարգողին հրավիրել են ՀՔԾ
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համարկարգող Ռուդոլֆ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Վերջինս հարցաքննության է հրավիրվել մի քրեական գործով, որը հարուցվել է դեռեւս 2020 թվականի մարտ ամսին եւ, որը վերաբերում է 2017 թվականին Սյունիքի նախկին մարզպետ, այժմ «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամամակահատվածում ի պաշտոնե իրականացրած գործառույթներին։
Ռուդոլֆ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ պատասխանել որեւէ հարցի, որն իրեն է վերաբերում՝ որակելով հատուկ քննչական ծառայության գործելաոճը՝ հերթական քաղաքական ճնշում ՀՀ երդրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի թիմակիցների նկատմամբ։
Ռուդոլֆ Սարգսյանին իրավաբանական ծառայություն է մատուցել Partners փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։