Քաղաքական

03.06.2021 15:27


Գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը․ այն իր գործունեությունն իրականացնելու է թափանցիկության ապահովմամբ և հաշվետվողականությամբ․ Արամ Վարդևանյան

Գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը․ այն իր գործունեությունն իրականացնելու է թափանցիկության ապահովմամբ և հաշվետվողականությամբ․ Արամ Վարդևանյան
Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ արդեն իսկ գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը, այն իր գործունեությունն իրականացնելու է թափանցիկության ապահովմամբ և հաշվետվողականությամբ։

Տեղեկացնում եմ, որ բոլոր մեր համակիրները, գաղափարակիցները կարող են մասնակցություն ունենալ Հիմնադրամի գործունեությանը, համալրում կատարելով հետևյալ հաշվեհամարին՝ 103009090202։ Պարզաբանեմ նաև, որ Ընտրական օրենսգրքի համաձայն` համալրման գումարը նման դեպքերում չի կարող գերազանցել 500,000 ՀՀ դրամը, պարտադիր է նշել համալրում կատարողի անձնական տվյալները:

Ուշադրություն դարձրեք, որ իրավաբանական անձինք և կազմակերպությունները ՉԵՆ կարող կատարել համալրում։ Կարգավորումը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց:

Վստահ ենք` ամեն ինչ լավ է լինելու։
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյան

Այս խորագրի վերջին նյութերը