«Հայկական ժամանակի» թղթակցի հարցին, թե ինչպես է վերաբերվում պատվիրակությունների մակարդակով Հայ ազգային կոնգրեսի և իշխանությունների միջև երկխոսության գաղափարի նկատմամբ ՀՀԿ–ական շրջանակների դրսևորած մերժողական կեցվածքին, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը պատասխանել է.
«Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի։ Հետևաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որևէ բան ասել։ Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ։ Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեև քաղաքական տեսակետից շահի։ Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը։ Իսկ մեծ հաշվով մենք բոլորս, այսինքն՝ երկիրն ու ժողովուրդը։ Մենք մեր քայլը կատարել ենք, որի ճշգրտությանը, հակառակ «անկախ վերլուծագիրների» գնահատականների, մազաչափ անգամ չենք կասկածում։ Մնացյալը ոչ թե մեր, այլ իշխանությունների գլխացավանքն է։ Ուզում են թող երկխոսեն, չեն ուզում մեղքը իրենց վիզը»։
Լևոն Տեր–Պետրոսյանը սպասում է Սերժ Սարգսյանին

7or.am