Քաղաքական

03.06.2021 14:02


ՀԱՊԿ երկրները Հայաստանում «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն կանցկացնեն. կկիրառվի զրահատեխնիկա և ավիացիա

ՀԱՊԿ երկրները Հայաստանում «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն կանցկացնեն. կկիրառվի զրահատեխնիկա և ավիացիա

2021 թվականին Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն, որում ներգրավված կլինեն ավիացիա և զրահատեխնիկա, ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Զորավարժությունների ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ՀՀ տարածքում, երկու փուլով կմշակվեն գործնական գործողություններ զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների օգտագործմամբ»,-ասաց Զայնետդինովը լրագրողներին:

Նա նշեց, որ հունիսի 1-ից 3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ այս զորավարժությունը նախապատրաստելու համար: Նախատեսվում է ձևավորել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժեր:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը