Քաղաքական

03.06.2021 13:14


Այդ կադրերը նայելիս՝ ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ սեփական պետության նկատմամբ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Այդ կադրերը նայելիս՝ ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ սեփական պետության նկատմամբ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
«Այն, ինչ տեսանք Աբովյանում, ուղղակի խայտառակություն էր։ Գիտե՞ք, պետություններ կան, որ մինչ օրս գնում են Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետքերով և մասունքներ են գտնում, բերում-ԴՆԹ նույնականացում են անում, ազգականներին գտնում, հետո զինվորական մեծարանքով հուղարկավորում։ Պետությունն իր զինվորականի նկատմամբ վերաբերմունք է ցուցաբերում։ Իսկ այստեղ ի՞նչ են անում։ Զինվորների մասունքները լցրել են մի տեղ, թե՝ սառնարան ենք սարքելու։ Յոթ ամիս սառնարան ե՞ք սարքում։ Հայաստանում ընկերություններ կան, որ նման սառնարան կարող են պատրաստել ընդամենը 3 օրում։ Եթե դուք սառնարան չեք կարողանում սարքել, երկրի հոգսե՞րն եք հոգալու։ Այդ կադրերը նայելիս՝ ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ սեփական պետության նկատմամբ»։
Հանդիպմանը մասնակից պահեստազորի սպայի հարցին, թե ի՞նչ եք անելու, որպեսզի դավաճանների ելքը երկրից արգելվի, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է․ «Ուր էլ գնան, գտնել-բերելու ենք․ Այդ առումով հանգիստ եղեք։ Այս պատահածի համար մարդիկ պետք է պատասխան տան և այդ պատասխանը պետք է լինի արդարադատության միջոցով՝ հենց Հայաստանի Հանրապետությունում։ Ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք։ Երբ երկար ժամանակ զբաղեցնում ես երկրի ամենաբարձր պաշտոնը, պետք է էմոցիաներդ և զգացմունքներդ միշտ համադրես օրենքի գերակայության հետ։ Նման դեպքերում միշտ պայքար է գնում քաղաքականության և օրինականության միջև։ Մենք մեզ չպետք է այս իշխանությունների պես պահենք, և այս քաղաքականության և օրինականության պայքարի մեջ պետք է հաղթի օրինականությունը։ Դրանից կշահի և՛ պետությունը, և՛ ժողովուրդը»։
«Այս վերջին 2-3 օրվա ընթացքում գերիների ծնողների և հարազատների հետ մի քանի հանդիպում ենք ունեցել։ Նրա՛նք են մեզ դիմել։ Մենք մենզ շատ զգույշ էինք պահում այդ քաղաքացիների հետ միայն մի պատճառով, որ իշխանությունը հանկարծ չփորձի շահարկել և չասի, թե մենք քաղաքականացնում ենք այդ հարցը։ Մենք շատ զգուշավոր ենք այս հարցում՝ և՛ նրանց հետ զրուցելիս, և՛ հրապարակային ելույթներում։ Ինձ հետաքրքրում է մի բան՝ ի՞նչ է անում այս իշխանությունը գերիների վերադարձի համար։ Երբ հարցնում եմ՝ այս կամ այն քայլն արվո՞ւմ է, պարզվում է, որ ոչինչ չի արվում։ Մարդիկ հուսահատ վիճակում պատմում են, որ նրանց մեկի մոտից մյուսի մոտ են ուղարկում։ Ընտանիքներ կան, որ այս ընթացքում պետությունից զրո աջակցություն են ստացել։ Հիմա այս վիճակում գնալ, գերեզմանների վրա ինչ-որ պոզաներ ընդունել ու եսիմինչ անել, ուղղակի դերասանություն է։ Պետական մեքենան պետք է աշխատի, այլ ոչ թե մեկ մարդու թատրոն՝ գերեզմանների վրա PR-ով զբաղվելու համար։ Մենք իշխանական լծակներ չունենք և կարող ենք միայն անձնական կապերն օգտագործելով՝ փորձել ազդել այդ գործընթացների վրա։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ տարբեր երկրների խորհրդարանները հայտարարություններ չարեցին, ինչու արտգործնախարարը նամակներով ոչ մեկին չի դիմում։ Ամենօրյա ռեժիմով այնպիսի ճնշում պետք է գեներացնել Ադրբեջանի վրա, որ գերիների հարցն այսօր արդեն լուծված լիներ»։

Այս խորագրի վերջին նյութերը