Նիկոլի խնդիրը ընտրություններից առաջ գերիներին PR-ի հետ փոխանակելն է. Գաբրելյանով
Հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը մանրամասներ է ներկայացրել երեկ Մոսկվայում կայացած բանակցությունների մասին, որին մասնակցել են ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը և ԱԳՆ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը:
«Ինչպես հայտնել են Փաշինյանի շրջապատից աղբյուրները, Նիկոլը իրեն հատուկ ոճով օգտագործել է իր երկու բարձրաստիճան պաշտոնյաներին։ Վախենալով ստորագրել կապիտուլյացիոն հերթական համաձայնագիրը՝ Փաշինյանը Մոսկվա մեկնածներին չի ասել, որժ հանդիպմանը ներկա է լինելու Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ հանձնաժողով։
Թե՛ Կարապետյանին, և՛ թե Ղևոնդյանին ասվել է, որ ռուսական կողմի հետ բանակցություններն Ադրբեջանի զորքերը հետ քաշելու և գերիներին հանձնելու մասին են։
Սակայն Մոսկվա ժամանելուն պես երկու պաշտոնյաներն իմացել են, որ Հայաստանի նոր տարածքներ հանձնելու շուրջ բանակցություններ են լինելու։
Նիկոլն այժմ կանգնած է երկընտրանքի առաջ. ստորագրելով հողերի հանձնման մասին փաստաթուղթը՝ նա դառնում է կրկնակի կապիտուլյանտ, բայց դրա դիմաց հույս ունի, որ Ալիևն ընտրություններից առաջ կվերադարձնի հայ գերիներին։Կարճ ասած՝ Նիկոլի խնդիրը ընտրություններից առաջ գերիներին PR-ի հետ փոխանակելն է:
Մոսկվա եկածները նույնպես իրենց պահեցին որպես ազգի դավաճաններ և համաձայնեցին Փաշինյանի անունից ստորագրել փաստաթղթերը: Սակայն Ալիևը պնդել է, որ համաձայնագիրը պետք է ստորագրի անձամբ Փաշինյանը։
Ալիևը հասկանում է, որ 20 օր անց Փաշինյանի խամաճիկների ստորագրած փաստաթղթերը ոչ մի լեգիտիմություն չեն ունենա։ Այդ պատճառով երեկ Մոսկվայում ոչինչ չի ստորագրվել։ Փաշինյանն օգտագործում է անգամ իր շրջապատին և ընտրում է մարդկանց, ովքեր կապված են ստի, ստորության և դավաճանություն հետ:
Այսպես, Կարապետյանը հայտնի է նրանով, որ դատարանում ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ։ Իսկ Ղևոնդյանը հրաժարվեց ստորագրել նախարար Այվազյանի և նրա տեղակալների համատեղ հայտարարությունը ՝ ընդդեմ երկրորդ կապիտուլյացիոն պայմանագրի»,- գրել է նա։
Նիկոլի խնդիրը ընտրություններից առաջ գերիներին PR-ի հետ փոխանակելն է. Գաբրելյանով
Հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը մանրամասներ է ներկայացրել երեկ Մոսկվայում կայացած բանակցությունների մասին, որին մասնակցել են ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը և ԱԳՆ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը:
«Ինչպես հայտնել են Փաշինյանի շրջապատից աղբյուրները, Նիկոլը իրեն հատուկ ոճով օգտագործել է իր երկու բարձրաստիճան պաշտոնյաներին։ Վախենալով ստորագրել կապիտուլյացիոն հերթական համաձայնագիրը՝ Փաշինյանը Մոսկվա մեկնածներին չի ասել, որժ հանդիպմանը ներկա է լինելու Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ հանձնաժողով։
Թե՛ Կարապետյանին, և՛ թե Ղևոնդյանին ասվել է, որ ռուսական կողմի հետ բանակցություններն Ադրբեջանի զորքերը հետ քաշելու և գերիներին հանձնելու մասին են։
Սակայն Մոսկվա ժամանելուն պես երկու պաշտոնյաներն իմացել են, որ Հայաստանի նոր տարածքներ հանձնելու շուրջ բանակցություններ են լինելու։
Նիկոլն այժմ կանգնած է երկընտրանքի առաջ. ստորագրելով հողերի հանձնման մասին փաստաթուղթը՝ նա դառնում է կրկնակի կապիտուլյանտ, բայց դրա դիմաց հույս ունի, որ Ալիևն ընտրություններից առաջ կվերադարձնի հայ գերիներին։ Կարճ ասած՝ Նիկոլի խնդիրը ընտրություններից առաջ գերիներին PR-ի հետ փոխանակելն է:
Մոսկվա եկածները նույնպես իրենց պահեցին որպես ազգի դավաճաններ և համաձայնեցին Փաշինյանի անունից ստորագրել փաստաթղթերը: Սակայն Ալիևը պնդել է, որ համաձայնագիրը պետք է ստորագրի անձամբ Փաշինյանը։
Ալիևը հասկանում է, որ 20 օր անց Փաշինյանի խամաճիկների ստորագրած փաստաթղթերը ոչ մի լեգիտիմություն չեն ունենա։ Այդ պատճառով երեկ Մոսկվայում ոչինչ չի ստորագրվել։ Փաշինյանն օգտագործում է անգամ իր շրջապատին և ընտրում է մարդկանց, ովքեր կապված են ստի, ստորության և դավաճանություն հետ:
Այսպես, Կարապետյանը հայտնի է նրանով, որ դատարանում ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ։ Իսկ Ղևոնդյանը հրաժարվեց ստորագրել նախարար Այվազյանի և նրա տեղակալների համատեղ հայտարարությունը ՝ ընդդեմ երկրորդ կապիտուլյացիոն պայմանագրի»,- գրել է նա։
Աղբյուրը՝ yerevan.today