Նիկոլն ընտրել է «Ապագա կա ապագա» կարգախոսը։ Իրենք իրենց համակիրներին լավ գիտեն։ Մի բառը՝ ապագան, երկու անգամ են գրել իրար տակ, որպեսզի նիկոլազոմբիները լավ ըմբռնեն կարգախոսը։
«Ապագա կա ապագա»–ն Նիկոլի շուրթերից շատ չարագուշակ է հնչում հայ ժողովրդի համար։ Դա նույնն է, որ ֆաշիստները գազախցիկների վերևում փակցնեին «Ապագա կա ապագա» կարգախոսը ու հրեաները հավատային դրան՝ գոռալով «Հայլ Հիտլեր»։
Նիկոլը կեղծել է մեր երկրի անցյալը, կեղծում է ներկան։ «Ապագա կա ապագա» կարգախոսը հուշում է, որ խնդիր է դրված կեղծել նաև ապագան, քանի որ բոլորի համար հասկանալի է՝ Նիկոլի հետ ապագա չունի ո՛չ Հայաստանը, ո՛չ ՀՀ քաղաքացին, այդ թվում նիկոլամետ քաղաքացին։ Այսինքն, երբ Նիկոլն ասում է, որ իր ղեկավարությամբ Հայաստանը պայծառ ապագա ունի, այդտեղ էլ է կեղծում։
Նիկոլը հասցրել է կործանել Արցախի պետականությունը և անորոշ դարձնել արցախահայության ապագան։ Հայաստանն ընդամենը կես քայլ է հետ մնացել Արցախի ճակատագրին արժանանալուց։
Հայաստանը ֆորմալ առումով ունի պետականության բոլոր ատրիբուտները, բայց բովանդակային առումով Նիկոլը գրեթե զրոյացրել է մեր սուբյեկտայնությունը՝ դարձնելով Հայաստանը պրոտեկտորատ։
«Ապագա կա ապագա» կարգախոսը չարագուշակ է նաև Նիկոլ Փաշինյանի համար։ Նա ինչ ասում է, հակառակ իմաստով է տեղի ունենում։
5.000–ից ավելի սպանված, շուրջ 11.000 վիրավոր, տասնյակ հազարավոր անտուն մարդիկ․ այս ամենի պատճառ դարձած վարչապետը չի կարող հանգիստ ու ապահով ապագա ունենալ։
Անխուսափելի իշխանափոխությունից հետո վենդետտա չի լինելու, բայց արդարադատություն լինելու է, հայկական Նյուրնբերգ լինելու է։ Այս ամենը հենց այնպես չի կարող կորչել ու գնալ։ Հայ ժողովուրդը պետք է պատմության դատի առաջ կանգնի, դասեր քաղի, հետևություններ անի ու պատմական դատարանի առաջ կանգնեցնի մեր երկիրն այս օրին հասցնող թիվ մեկ մեղավորին ու պատասխանատուին։
Նիկոլի նյուրնբերգյան ապագան

Պետրոս Ալեքսանյան