Քաղաքական

03.06.2021 06:08


Կան տեղեկություններ, որ արտասահմանից ֆինանսավորվող որոշ ՀԿ-ներ փորձելու են կատարել սև քարոզչություն «Հայաստան» դաշինքի նկատմամբ՝ հնչեցնելով կեղծ մեղադրանքներ. Վարդևանյան

Կան տեղեկություններ, որ արտասահմանից ֆինանսավորվող որոշ ՀԿ-ներ փորձելու են կատարել սև քարոզչություն «Հայաստան» դաշինքի նկատմամբ՝ հնչեցնելով կեղծ մեղադրանքներ. Վարդևանյան

Օրերս մի քանի անգամ հրապարակավ անդրադարձ էի կատարել ներկայիս ժամանակավոր իշխանության կողմից «Հայաստան» դաշինքի նկատմամբ սև քարոզչության իրականացմանը։ Դրան տրվել էր մեր կողմից սպառիչ և հստակ արձագանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Այժմ էլ ստանում ենք տեղեկություններ, որ արտասահմանից ֆինանսավորվող որոշ հասարակական կազմակերպություններ փորձելու են ևս զուգահեռաբար կատարել սև քարոզչություն «Հայաստան» դաշինքի նկատմամբ՝ հնչեցնելով կեղծ մեղադրանքներ։

Ինչպես ասել էինք, դրանք որևէ արդյունք չեն տալու, իսկ հնարավոր մեր արձագանքի մասին նախկինում արդեն իսկ նշել եմ»,-գրել է Վարդևանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը