ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը կայցելի Թուրքիա
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը հունիսի 2-ից 4-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Սա Էրդողան-Բայդեն տեղի ունենալիք հանդիպումից առաջ 2-րդ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Թուրքիա: Նախորդ շաբաթ Թուրքիա էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը:
Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը, հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Գրինֆիլդը հանդիպումներ է ունենալու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկի թուրք-ամերիկյան հարաբերությունները, միջազգային խնդիրները և Սիրիայում համագործակցությունը զարգացնելու հարցերը:
Դեսպան Գրինֆիլդը նաև կայցելի թուրք-սիրիական սահման ու հանդիպում կունենա սիրիացի փախստականների հետ:
Նշենք, որ Բայդենի և Էրդողանի հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։

Աղբյուրը՝ ermenihaber.am