Բացահայտվել է Աբովյանում վճարային տերմինալի գողությունը (տեսանյութ)
Բացահայտվել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկում 2020թ․ դեկտեմբերին կատարված գողությունը։
Սուպերմարկետի տնօրենը հաղորդում էր տվել, որ վնասել են դուռն ու տարել վճարային տերմինալ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկել էին միջոցառումներ, որոնք արդյունքի չէին բերել:
Դեպքի առթիվ օրերս օպերատիվ տեղեկություն են ստանում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները: Մայիսի 21-ի առավոտյան գլխավոր վարչության և Կոտայքի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալը, իրենց տներից Կոտայքի բաժին բերման են ենթարկում 25 և 21 տարեկան երևանցի երկու երիտասարդի: Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք տալիս են խոստովանական բացատրություն, ապա ներկայացվում են Աբովյանի քննչական բաժին:
Հետագա օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ 25-ամյա երիտասարդն ավելի է անկեղծանում: Նա խոստովանում է, որ հունվարին, մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի վճարային տերմինալից գողացել էր փող, մայիսի 19-ին մայրաքաղաքի Եզնիկ Կողբացու փողոցից գողացել էր երկու բարձրախոս, իսկ Շենգավիթ ու Նոր Նորք համայնքներից գողացել էր վճարային երեք սարք:
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: