Քաղաքական

02.06.2021 16:58


Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ի դեմ հայց է ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ի դեմ հայց է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։

Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ից պահանջում է անվավեր ճանաչել 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշումը։

Նշենք, որ ԿԸՀ որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պարունակող պաստառները «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ են ասոցացվում։

Դատավորը կլինի Լիանա Հակոբյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչը՝ Արամ Վարդևանյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը