Քաղաքական

02.06.2021 16:28


«Դուք կարծում եք, որ այդ մարդը նորի՞ց կարող է ասել․ «Եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա»․ թող փորձի այդպիսի մի հայտարարություն անել (տեսանյութ)

«Դուք կարծում եք, որ այդ մարդը նորի՞ց կարող է ասել․ «Եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա»․ թող փորձի այդպիսի մի հայտարարություն անել (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունիսի 1-ին Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչների և դաշինքի շտաբերի աշխատակիցների հետ։

«Հայաստան» դաշինքը մտել է այս պայքարի մեջ մի նատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլորի մոտ նույն զգացողությունն է․ երկիրը անտեր է մնացել։ Նման պայմաններում ոչ ոքի աշխատանքը չի կարող իր բնականոն հունով ընթանալ։ Հունիսի 20-ից հետո պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ»,-դիմելով ներկաներին՝ ասել է նախագահ Քոչարյանը։

Իշխան Սաղաթելյանն իր հերթին հիշեցրել է, որ երեք տարի առաջ մի խումբ մարդիկ ստի ու մանիպուլյացիայի միջոցով եկան իշխանության, քանդեցին ամեն ինչ՝ եկեղեցուց մինչև բանակ։ «Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությոնը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։ Այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը»,-եզրափակել է Սաղաթելյանը։

«Վազգեն Մանուկյանը հանդիպել էր ինձ և առաջարկել մտնել ակտիվ գործընթացի մեջ։ Այնպես չէր, որ նա շատ մեծ ցանկություն ուներ վարչապետի պաշտոնը ստանձնելու։ Բայց եթե փորձում ենք խորհրդարանով ընտրել ժամանակավոր վարչապետ, ապա ասեմ, որ ես վերջին մարդն եմ, ում այս խորհրդարանը կարող էր ձայն տալ։ Նրանք ինձանից վախենում են և, ի դեպ, ճիշտ են անում։

Որպես Շարժման ղեկավար, պետք էր առաջադրել այնպիսի մարդու, ում նրանք բանտում չեն պահել, որի վրա արհեստական քրեական գործեր չեն կարել։ Ընդամենը պետք էր, որ «Իմ քայլը» խմբակցությունից 20-25 պատգամավոր դուրս գային, միանային ընդդիմությանը և ընտրեին ժամանակավոր վարչապետ։ Մենք կխուսափեինք այս թեժ քաղաքական իրավիճակում անցկացվող ընտրություններից և դրանք կկազմակերպեինք մեկ տարի անց՝ ավելի հանդարտ մթնոլորտում։ Հիմնական նպատակը սա էր։ Բայց այդ 20-25 հոգին դուրս չեկան, ժողովրդի կողմից էլ չեղավ այդ պոռթկումը, բոլորը շոկային վիճակում էին։ Բավարար զանգված չհավաքվեց, և շարժումը որոշակի դժվարությունների առաջ կանգնեց։

Կրկնում եմ՝ ես այն վերջին մարդն եմ, ում այս խորհրդարանը կընտրեր վարչապետ։ Իմ՝ փողոց դուրս չգալու պատճառը դա էր։ Պարզապես մենք ուսապարկերի ուսապարկության աստիճանը ճիշտ չէինք գնահատել»,-ասաց նախագահը։

Նիկոլիզմով հիվանդները մեր ժողովրդի մի մասն են և ամենաշատն են տուժել այս ամենից։
«Ես չեմ հիշում, որ կյանքում որևէ նպատակ դնեմ ու չհասնեմ դրան։ Կամ չպետք է դնեմ ու հանգիստ իմ կյանքով ապրեմ։ Բայց եթե նպատակ դրեցի, ձեզ ոչ մեկիդ հանգիստ չեմ տալու։ Ընդունում եմ, որ ժամանակին ես անձամբ մեծ ուշադրություն չեմ դարձրել քաղաքական բարեփոխումներին։ Այն ժամանակ պետբյուջեն ընդամենը 300 մլն դոլար էր, քաղաքական ռեֆորմների մասին խոսելու ժամանակը չէր, մարդիկ սոված էին, նրանց պետք էր աշխատանք տալ։ Երևի սխալ էր, այդ աշխատանքները պետք էր զուգահեռ տանել»։

«Վերջերս ժամանակ չունեմ հեռուստացույց նայելու, չգիտեմ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին արտասահմանում դիմավորո՞ւմ են, թե՝ ոչ։ Երևի արարողակարգից ինչ-որ մեկը գալիս, դիմավորում է։ Ինձ մոտ էլ է հարց առաջանում․ ժամանակավոր պաշտոնակատար, երբ ընտրություններին մնացել է 19 օր, ինչի՞ համար եք հրավիրում, ի՞նչ հարց եք նրա հետ քննարկելու։ Հայաստանի ապագա՞ն, թե էլի հանձնարարական ունե՞ք տալու, սորոսական քանի՞ նոր գրասենյակ դեռ պետք է բացվի, էլ ի՞նչ հողեր ունեք տալու, ի՞նչ միջանցքներ ունեք բացելու։

Հետո պետք է գա ու ասի՝ ինձ Եվրոպայում ընդունում են։

Ամեն երկրի ղեկավարին առաջին հերթին պետք է ընդունի իր սեփական ժողովուրդը։ Եթե դու ոչ թե ուրիշի շահերին ես ծառայում, այլ՝ սեփական ժողովրդի, ուրեմն թիվ մեկ ընդունողը պետք է լինի սեփական ժողովուրդը։ Իսկ եթե դու քո երկրում կառավարության մի շենքից մյուսը 2000 ոստիկանով շրջապատված ես գնո՞ւմ՝ տանիքների վրա էլ դիպուկահար տեղակայելով։ Վերջերս էլ տղամարդկությունից է խոսում։ Չեմ էլ կասկածում, որ հետևից ճամպրուկներով գնացողները հաստատ պամպերսներ են տանում»։

«Դուք կարծում եք, որ այդ մարդը նորի՞ց կարող է ասել․ «Եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Ո՞ւր է, թող նման բան ասի։ Թող փորձի այդպիսի մի հայտարարություն անել։ Կտեսնեք՝ ինչ է լինելու։ Լիքը հարցեր կլուծվեն։ Հետագայում պետք չի լինելու 3-5 տարի դատարաններով գնալ»։

Այս խորագրի վերջին նյութերը