Լրահոս

02.06.2021 14:09


Մոսկովյան «Բյուրեղյա Նուռ» պարային մրցանակաբաշխության հետքերով

Մոսկովյան «Բյուրեղյա Նուռ» պարային մրցանակաբաշխության հետքերով

Մոսկվայում մայիսի 30֊ին վերջապես կայացավ "Բյուրեղյա Նուռ" ("Хрустальный Гранат") պարային մրցանակաբաշխությունը։ Այն դարձավ տարբեր քաղաքներից ներկայացված հայկական պարախմբերի համատեղ ծրագիրը՝ "Ապրիր Հայաստան, ապրիր" խորագրով, որն ազգային համախմբման մեծ ներուժ ուներ և հայրենիքի վերքերի բուժման ևս մեկ քայլ էր՝ պարի և երգի ներդաշնակ համադրությամբ։ Մտահաղացման հեղինակն էր Իշխան Գասպարյանը՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը։

191218980_788584432052735_6592311673194743373_n 191546051_828273308097258_730210796413331914_n 193470139_4019814128056178_6460773087998673548_n 193605297_524336642084751_8670028113548023677_n 195043532_807556103526778_3605483696247875251_n 195152038_769652667035362_9169377787534863905_n

Ակադեմիայի արտիստների հետ միասին բեմ բարձրացան "Հայրենիք"(Մոսկվա), "Ոսկե Նուռ"(Մոսկվա), "Ագապե"(Մոսկվա), "Արաքս"(Տվեր), "Նռանե Դանս"(Կրասնոգորսկ), "Գարուն"(Նարոֆոմինսկ), Անի"(Մոսկվա) և "Ախթամար" (Զելենոգրադ) պարախմբերի շնորհալի սաները և փառատոնը դարձրեցին պարային հրավառություն։ Հատուկ հյուրերի՝ երգարվեստի տաղանդաշատ ներկայացուցիչներ Գևորգ Սիրեկանյանի և Եվա Եգանյանի քաղցրահնչյուն երգացանկը կրկնապատկեց հանդիսատեսի հիացմունքը, հատկապես երբ համերգի ավարտին նրանք դուետով ներկայացրեցին փառատոնը խորհրդանշող երգը։ Մրցանակաբաշխության երեկոն վարեցին հանդիսատեսի սերն ու հարգանքը վայելող հեռուստահաղորդավարներ՝ Սուրեն Առուստամյանն ու Թամարա Օգանեսյանը։

193750182_323339202674446_2392650746336856479_n 193906822_148039550703646_1254950541184840313_n 193908343_396605964857569_3490470001144074800_n 194348719_311433647267126_7066794519341212660_n 195152038_769652667035362_9169377787534863905_n 195279237_482619329482121_8965223937065741739_n 195874551_796009317717550_7880089585110832462_n 196220048_593749361598010_6958257661938239147_n

Այսուհետև ամենամյա փառատոնն իր դռները կբացի տասնյակ պարախմբերի յուրօրինակ ձեռագիրը մասսայականացնելու և ազգային գիտակցության ամրացման մեծ առաքելության նպատակով։ Կարող ենք միայն արձանագրել՝ հայրենիքը կապրի, քանի դեռ պարում են նրա զավակները։ Բարի երթ "Բյուրեղյա Նռան" ազգանվեր գործին։

194398988_315266663400199_5221452500686076523_n 194444406_762566271097927_4601647037127040441_n 194615575_299866588463377_4685905277112171256_n 194993091_187690213236585_3925483694650571179_n 195025056_173569218043530_6081138351059734367_n 195098576_135485101884457_5000592627220264917_n

Աղբյուրը՝ yerevak.am

Այս խորագրի վերջին նյութերը