Քաղաքական

01.06.2021 16:08


«Ալո՛, փոխանցե՛ք նախարարին…». պահանջում են Առողջապահության նախարարի հրաժարականը (տեսանյութ)

«Ալո՛, փոխանցե՛ք նախարարին…». պահանջում են Առողջապահության նախարարի հրաժարականը (տեսանյութ)

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքացիների կողմից տարածվում են ձայնագրություններ, որոնցում հեռախոսազանգով պահանջում են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը։

Քաղաքացիները զանգահարում են ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի 8003 հեռախոսահամարով և իրենց զայրույթն արտահայտում առողջապահության նախարարի՝ ժամեր առաջ տարածած հայտարարության առնչությամբ։

«Փոխանցեք նախարարին, որ եթե ինքը ժողովրդի ձեռն ընկավ, իրենից ամենամեծ կտոր ականջը կմնա»,-նշում է քաղաքացիներից մեկը և պահանջում բոլոր պատասխանատուների և առաջին հերթին նախարարի հրաժարականը։

Քաղաքացիներն իրենց վրդովմունքն են հայտնում երեկ համացանցում տարածված նկարների առնչությամբ, որոնցում պատկերված է 2020 թ. պատերազմի զոհերի աճյունների և մասունքների պահման վայրը։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը