Քաղաքական

01.06.2021 15:52


ՌԱԿ ակումբները սատարում են «Հայաստան» դաշինքին

ՌԱԿ ակումբները սատարում են «Հայաստան» դաշինքին

Երկրում ընթացող գործընթացներն օրըստօրե բարդացնում են առանց այդ էլ ստեղծված ծանր կացությունը: Այս ընթացքի շարունակվելու դեպքում վտանգված են հայոց պետականությունը, սուվերենությունն ու ժողովրդի գոյությունը:

Գործող վարչախումբը բոլոր միջոցներով նպաստում է մեր Հայրենիքի կործանման գործընթացին: Այդպես եղավ Արցախյան պատերազմում, որի ողջ ընթացքում, չնայած հայ զինականի անձնուրացությանը և քաջությանը, քաղաքական ղեկավարության ապաշնորհության պատճառով պարտվեցինք:

Այժմ էլ թշնամին պարզապես մտել մեր սահմաններից ներս և շարունակաբար տարածքային պահանջներ է ներկայացնում, իսկ գործող վարչակազմը Փաշինյանի գլխավորությամբ ժողովրդի թիկունքում Հայաստանից տարածքների զիջման հերթական դավադիր պայմանագիրն է պատրաստում մեր թշնամիների հետ:

Ելնելով այս անելանելիիրավիճակից կոչ ենք անում հայրենաբնակ և սփյուռքում ապրող ողջ հայությանը սթափ գնահատել ստեղծված ծանրագույն պահը, կատարել համապատասխան հետևություններ և շարժվել Հայրենիքի փրկության գաղափարով ու գիտակցությամբ: Սկսել պայքար գործող վարչախմբի օր առաջ հեռացման համար։

Արտահերթ ընտրություններիպայմաններում՝

Անել հնարավորինը, որպեսզի գործող վարչախումը չվերընտրվի,

Բոլոր միջոցներով սատարել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին,

Անել ամեն ինչ ընտրական գործընթացում ցանկացած խախտում բացառելու համար,

Ժողովրդի շրջանում, թե Հայաստանում և թե Սփյուռքում ծավալել քարոզչական և բացատրական ընդգրկուն աշխատանք:

Ռամկավար Ազատական կուսակցության ակումբներ

Այս խորագրի վերջին նյութերը