Եթե նման գործելաոճը շարունակվի, մենք անկախ դատական մարմիններ չենք ունենա․ Քոչարյան (տեսանյութ)
«Այս ընթացքում իշխանությունները փորձել են կիրառել դատավորների վեթինգի գործիքակազմ։ Սրա նպատակը մեկն է՝ նրանք եկել էին իշխանության, գրավել գործադիր իշխանությունը և պետք էր գտնել մի գործիքակազմ՝ դատական իշխանությունը նույնպես իրենցով անելու համար։ Այլ մոտիվացիա այստեղ ուղղակի չկար։ Հիմա ինչպե՞ս քննարկենք վեթինգը՝ վեթինգ որպես երևույթ ընդհանրապե՞ս, թե՝ վեթինգն այս կիրառման կոնտեքստի մեջ։ Պետք է բարեփոխումներ իրականացնել, առողջացնել համակարգը, լուծումներ գտնել տարբեր հարցերի վերաբերյալ։ Բայց վեթինգն այլ բան է։ Նրանք փորձեցին հեղափոխությունը տարածել նաև դատական համակարգի վրա: Փորձեցին տարածել, ամեն ինչ կասկածի տակ դնել, քայքայել, և արդյունքում այսօր ստացել ենք այն, ինչ ստացել ենք։
«Դատական համակարգին գնահատական տալիս հայտնի համեմատությունն եմ ուզում բերել, երբ ասում են՝ բաժակը կիսով չափ դատա՞րկ է, թե՞ լիքը։ Համակարգում գտնվեցին մարդիկ, որ հանտնվեցին շատ բարձր մակարդակի վրա, եղավ նաև հակառակը։ Չէի ասի, որ իմ նախագահության ժամանակ այդ համակարգը կայացել է։ Կադրային առաջարկները միշտ չէր, որ լավն էին։ Կարևորը՝ ընդհանրապես դատական համակարգի ներդնում էր․․․ Ինձանից հետո ստեղծվեց ԲԴԽ-ն, ինչը շատ ճիշտ որոշում եմ համարում։ Բայց անհասկանալի է այսօրվա վերաբերմունքը ԲԴԽ-ին, և բոլորը հեռու են կանգնել այդ կառույցից։ Սա նշանակում է, որ մարդկային կապիտալի առումով մենք հոգեբանորեն դեռ պատրաստ չէնք նման անկախությանը, կամ էլ կախվածության որոշ էլեմենտներ դեռ կան, որոնք մինչև վերջ կարգավորված չեն։ Եթե նման գործելաոճը շարունակվի, մենք անկախ դատական մարմիններ չենք ունենա»։
«Արդարադատությունը ինչ-որ չափով մեր այս ֆրագմենտացված դատական համակարգում լոտոյի պես բան է, նայած էդ գործն ում մակագրվեց, ում չմակագրվեց։ Դա նորմալ չէ, արդարադատությունը բախտով չպետք է լինի»։