Լրահոս

01.06.2021 16:38


Նիկոլական դիտարկմամբ հայաստանյան բնակչության առնվազն 60 տոկոսը հոգեգարներ, խելացնորներ, ծանծաղամիտներ են. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Նիկոլական դիտարկմամբ հայաստանյան բնակչության առնվազն 60 տոկոսը հոգեգարներ, խելացնորներ, ծանծաղամիտներ են. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

60 ՏՈԿՈՍԻ ՖԵՆՈՄԵՆԸ

Եվ այսպես՝ իջեցված է առաջիկա ընտրություններում 60 տոկոս հավաքելու քաղաքական պատվերը։ Հանձնարարականը ՀՀ վարչապետի ժ/պ-ինն է, ձայները ստացողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» ազգային խայտառակությունը, երաշխավորած ձայներ ապահողը՝ հասարակությունը։

Իրականում ի՞նչ հաշվարկ է թաքնված այս 60 տոկոսի հետևում։

Նիկոլական դիտարկմամբ հայաստանյան բնակչության առնվազն 60 տոկոսը հոգեգարներ, խելացնորներ, ծանծաղամիտներ են։

Եվ այնուամենայնիվ ինչո՞ւ 60 և ոչ մեկ այլ թիվ։ Շատ պարզ։ Կրոնում 60 թիվը շաղկապվում է առողջական լուրջ խնդիրների հետ։ Այն պարզ ցուցանում է մարդու, մարդկանց բացահայտ ֆիզիկական ու հոգեկան խնդիրները, հրամայաբար դնում կենսակերպ փոխելու անհրաժեշտությունը։ Պատվերի տեսքով իջեցված այս նույն 60 թվի տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության բնակչության ընտրողների 60 տոկոսը երկրի պարտությամբ հպարտացողներն են, ազգի դավաճանները, սեռափոխվածներն ու աղանդների ներկայացուցիչները, օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներն են ու նրանց օժանդակողները, պոլիէթիլենային տոպրակների մեջ մեր զոհերի մարմնի մասունքները դավադրաբար պահողներն ու նրանց ծնողներին գիտակցաբար մոլորության մեջ գցողները։

Այս 60 թվի ու նիկոլական տրամաբանության հետ թերևս կարելի էր և համակերպվել, սակայն ամեն ինչին վերջ կա, ու ձեզ հասանելիք թղթախաղային հայտնի քուանշը հնչելու է հունիսի 20-ին, եթե, իհարկե, չգործի արագացված զարգացումների մեկ այլ սցենար։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Այս խորագրի վերջին նյութերը