Աշխարհ

01.06.2021 14:24


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 233 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 233 նոր դեպք

Հունիսի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 233 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 002 մարդ, մահացել է 31 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 345 196, այստեղից ապաքինվել է 328 620 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 804:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 32 930 փորձարկում, այդ թվում 22 831-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 099-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 3.74% է, վերջին 14 օրվանը՝ 3.3%, վերջին 7 օրվանը՝ 2.71%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 143 970 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 056 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 707 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 631 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը