Մեկնաբանություն

01.06.2021 15:35


նիկոլի թաքցրած «պլյուս-մինուս 50 զոհերի» դիերն ու «քայլոների» ապիկարությունը

նիկոլի թաքցրած «պլյուս-մինուս 50 զոհերի» դիերն ու «քայլոների» ապիկարությունը

Երեկվանից մեր հասարակության՝ դեռ գիտակցությունը վերջնականապես չկորցրած հատվածը խոր ու դաժան ցնցման մեջ է: Իբր քիչ էր հողատու-կապիտուլյանտի՝ «պարտությամբ հպարտանալու» մասին արտաբերած ցնդաբանական սրիկայությունը, բացահայտվեց այս ապիկարների հակահայ «իշխանության թույլ տված անմարդկային ու աններելի մի դիվային վարմունք ևս:

Նիկոլ փաշօղլու «դասավորած» պատերազմում զոհված տասնյակ ու տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր մեր զինվոր տղաների մարմիններ, մարմնի մասեր պահվել են պոլիէթիլենային տոպրակների մեջ, Աբովյանի տուբերկուլյոզային հիվանդանոցի դիահերձարանում, ըստ առնախի պաշտոնական վարկածով՝ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Աբովյանի մասնաճյուղի «ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում»:

Սա ավելին է, քան սահմռկեցուցիչ եղելությունը, սա ուղղակիորեն հանցագործություն է և հակամարդկային վարմունք: Ըստ որում, եղելության բացահայտումից, այդ սարսափելի իրողությունն ու այն արտացոլող լուսանկարների տարածումից հետո նիկոլ փաշօղլու առողջապահության նախարարության հնչեցրած իրարահաջորդ «պարզաբանումները» ավելի են ընդգծում կատարվածի սոսկալիությունը: Չնայած, ուրիշ էլ ի՞նչ կարելի է ակնկալել մի չը-«իշխանությունից», թշնամու հաղթանակով հպարտացող այս հերձվածողներից:

Հայաստանն ու երկրի քաղաքացիներին աղետի, պատերազմական կոշմարի ու ծանր, անդառնալի կորուստների մեջ նետած դավաճանների նիկոլական կուտոկը, եթե մի բան գոնե կարողանում է, ապա միայն հասարակության վրա մեղձ ու ատելություն թափելն է, ստելը, հետո «կռուտիտներ» հորինելը:

Առողջապահության նախարարություն կոչված նիկոլական կառույցը իրարահաջորդ պարզաբանումներ է տարածում՝ փորձելով ինչ-որ կերպ մեղմել երեկվանից ռումբի պես պայթած այն խայտառակությունը, որ «դասավորած» պատերազմից 8 (ութ!) ամիս անց հարյուրավոր մեր զոհված զինվորների մարմիններն այ այսպես (տես լուսանկարը) նետված են ինչ-որ բուժհիմնարկի ինչ-որ նկուղում:

Նիկոլական նախարարությունն ուզում է համոզել, թե դա «ջերմամեկուսիչ պատերով սենյակ» է: Թե որտե՞ղ է լինում գաջած կամ ակնհայտ խոնավության հետքերով, բորբոսով ծածկված կամ պոկած ծեփոնով պատերով «ջերմամեկուսիչ սենյակ», չգիտեմ: Երևի միայն ոմանց անառողջ երևակայության մեջ:

Մյուս «կապիկությունն» այն է, որ ասում են, թե՝ «մի քանի մարմիններ»: Մինչդեռ լուսանկարներում հստակ երևում են մի քանի ՏԱՍՆՅԱԿ տոպրակներ…

Հա, ու ասում են, թե դրանք բոլորը ԴՆԹ անալիզով նույնականացված մարմիններ ու մարմնի մասեր են, և իրենք սպասում են… «որ հարազատները վերցնեն հուղարկավորման համար»:

Պարց հարց է ծագում, թե այդ դեպքում ինչո՞ւ են զոհվածներից շատերի ծնողներն ու հարազատները բողոքի հախուռն ակցիաներ անում, փողոց փակում, պահանջներ ներկայացնում, եթե զոհվածների մարմինները, մասունքները նույնականացված են…

Առհասարակ, առողջապահության նախարարության ներկայացուցիչները իրենց պարագլուխ նիկոլ փաշօղլուց հեռու չեն «թռել»: Նիկոլն էր, չ՞է, ինչ-որ աներևակայելի հեքիաթներ պատմում, թե ինչպես է իր որդին հերոսաբար մասնակցել պատերազմին ու հրաշքով ողջ մնացել այն բանից հետո, երբ… արկը պայթել է անմիջապես իր կողքին, ինչից նրա ծառայակիցը զոհվել է, իսկ Աշոտ Փաշինյանը անգամ քերծվածք չի ստացել: Պատերազմի օրերին տարածված լուսանկարները մի փոքր այլ պատկեր էին ներկայացնում, թե որտեղ է եղել Աշոտ Փաշինյանը…

Բայց նիկոլն էլի իր հորինվածքներն է բարձրաձայնում, և նրա պատմածի վերաբերյալ կարելի է միայն ափսոսալ այն բանի համար, որ իր ասած արկը կառավարության նիստերի դահլիճում և ուղիղ իր զբաղեցրած աթոռի վրա չի ընկել, որպեսզի կողքը նստածներին հանկարծ վնաս չպատճառվի ո՛չ բեկորներից, ո՛չ հարվածային ալիքից, ու հանկարծ կոնտուզիա էլ չստանային:

«Պլյուս-մինուս 50 զոհ… հպարտանում եմ պարտությամբ»:

Է՛ս են: Դա ակնբախ է: Իսկ ո՛վ են դրանց ծափ տվողները: Կողմնորոշվե՛ք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը