Քաղաքական

01.06.2021 13:02


«Փաշինյանի օգնականը Նիկոլից պահանջում է, որ նա ստիպի բաց թողնել բանդային, այլապես ինքը պատասխանատու չէ Նիկոլի ընտանիքի վերաբերյալ ամենակոնֆիդենցիալ բնույթի ինֆորմացիայի համար». Գաբրելյանով

«Փաշինյանի օգնականը Նիկոլից պահանջում է, որ նա ստիպի բաց թողնել բանդային, այլապես ինքը պատասխանատու չէ Նիկոլի ընտանիքի վերաբերյալ ամենակոնֆիդենցիալ բնույթի ինֆորմացիայի համար». Գաբրելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում երեկ անդրադարձել է Իտալիայում բնակվող էջմիածնեցի գործարար Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) եղբոր սպանության թեմային:

«Մանրամասներ ներկայացնեմ «Շիշ բռնողի» (ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյան, ով իր մականունը ստացել է 2018թ․ ապրիլյան իշխանափոխության օրերին շարունակ ջրի շիշը բռնած՝ Նիկոլ Փաշինյանի կողքից քայլելու համար) բանդայի մասին, որոնց երեկ ձերբակալել են ոստիկանները:

Բանդան կազմակերպել ու իրականացրել է Դոն Պիպոյի հարազատ եղբորը լիկվիդացնելու օպերացիան:

Էջմիածնեցի հեղինակությունը լուրջ կապեր ունի ՀՀ ոստիկանությունում ու Ազգային անվտանգության ծառայությունում: Իրականացվել է սպանությունը կատարող քիլլերների ձերբակալման օպերացիա: Այդ մասին տեսանյութը համացանցում հայտնվելուց մեկ ժամ հետո ոստիկանություն է գալիս «Իմ քայլի» պատգամավոր ու Փաշինյանի աջ ձեռք, «Շիշ բռնող» մականունով բանդիտը: Պահի սրությունն ավելացնում է այն, որ «Շիշ բռնողի» հարազատ եղբայրը Նիկոլ Փաշինյանի օգնականն է ու նրա ամենավստահելի մարդը:

Արդեն մի քանի ժամ է՝ իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ոստիկանության վրա, որ ազատ արձակեն ձերբակալված բանդային: Ոստիկանությունը չի նահանջում ու հայտարարում է, որ քիլլերներին բռնել է տաք հետքերով:

Փաշինյանի օգնականը Նիկոլից պահանջում է, որ նա ստիպի բաց թողնել բանդային, այլապես, ինչպես ինքն է ասել, ինքը պատասխանատու չէ Նիկոլի ընտանիքի վերաբերյալ ամենակոնֆիդենցիալ բնույթի ինֆորմացիայի համար:

Ինչով կավարտվի ամեն ինչ, հայտնի չէ, սակայն ինֆորմացիան վայրկենապես տարածվել է ողջ Հայաստանով մեկ, և նույնիսկ Փաշինյանի ամենամոլի կողմնակիցներն են շոկի մեջ: Ստացվում է, որ Փաշինյանն ու իր թիմն ամենաիսկական մարդ սպանողներ են»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը։

Այս խորագրի վերջին նյութերը