Աշխարհ

01.06.2021 18:47


Ռուսաստանում փչովի բատուտն օդ է բարձրացել՝ երեխաներից 2-ին նետելով տրամվայի գծերի վրա․ երեխաները գտնվում են ծանր վիճակում (լուսանկար, տեսանյութ)

Ռուսաստանում փչովի բատուտն օդ է բարձրացել՝ երեխաներից 2-ին նետելով տրամվայի գծերի վրա․ երեխաները գտնվում են ծանր վիճակում (լուսանկար, տեսանյութ)

Ռուսաստանի Բառնաուլ քաղաքում առևտրի կենտրոններից մեկի հարևանությամբ գտնվող մանկական փչովի բատուտը պոկվել, ապա օդ է բարձրացել՝ երեխաներից 2-ին նետելով տրամվայի գծերի վրա։

Պատահարի հետևանքով բատուտի վրա խաղացող երեխաներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն 3-ամյա Աննան և 4-ամյա Վիկան կյանքի և մահվան պայքար են մղում․ Աննան ուղեղի ցնցում և ողնաշարի կոտրվածք է ստացել, իսկ Վիկան՝ գանգի կոտրվածք, թոքերի և որովայնի շրջաններում վնասվածքներ:

«Բժիշկներն աղջիկների վիճակը գնահատում են ծանր և ծայրահեղ ծանր։ Ներկայում երեխաները բուժվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,-«Կոմերսանտ» -ին հայտնել են առողջապահության նախարարությունից։

Ինչպես հաղորդվում է, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու վերաբերյալ Ռուսաստանի Քննչական կոմիտեի Ալթայի երկրամասի քննչական մարմինների կողմից քրեական գործ է հարուցվել։

Ըստ նախնական վարկածի՝ փչովի բատուտը պոկվել է ուժեղ քամու պատճառով։

A bouncy castle is catapulted into the air in RussiaA bouncy castle that exploded in RussiaPeople crowd around a bouncy castle that exploded

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը