Լրահոս

09.06.2011 16:00


Միջազգային դատարանը Քադաֆիին մեղադրում է հարյուրավոր կանանց բռնաբարելու հրաման տալու համար

Միջազգային դատարանը Քադաֆիին մեղադրում է հարյուրավոր կանանց բռնաբարելու հրաման տալու համար

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ ապացույցներ կան, թե Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հրաման է տվել հարյուրավոր կանանց բռնաբարելու մասին՝ որպես ապստամբների դեմ պայքարի միջոց։

ՄՔԴ–ի գլխավոր դատախազ Լուիս Մորենո–Օկամպոյի խոսքերով՝ այժմ ստուգվում է այն տեղեկությունը, թե արդյոք Քադաֆիին հավատարիմ անվտանգության ուժերի աշխատակիցները սեռական ակտիվությունը բարձրացնող հատուկ դեղորայք ստացե՞լ են, ինչպես, օրինակ, «Վիագրա»։

Լիբիայի իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս մեղադրանքները։

Մայիսին Լուիս Մորենո–Օկամպոն խնդրանքով դիմել էր Միջազգային քրեական դատարանի դատավորներին՝ հրամանագիր տրամադրել Մուամար Քադաֆիին, նրա որդի Սեյֆ ալ–Իսլամին և լիբիական հետախուզության ղեկավար Աբդուլահ Սանուսիին ձերբակալելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը