Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Իջևանի քաղաքապետ․ «Իրավունք»
«Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 100 համարում բացակայում է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի անունը, որը չգիտես թե իր որ արժանիքի համար 2018 թվականին դարձել էր պատգամավոր:
Ուշագրավ է, որ վերջինիս անունը բացակայում է ՔՊ ընտրական ցուցակում, քանզի Նիկոլ Փաշինյանն իր խնամի, ծանոթ, մտերիմ-բարեկամներից և որևէ մեկին չի խնայել՝ նվիրելով կա՛մ պատգամավորական մանդատ, կա՛մ մարզպետի, քաղաքապետի պաշտոն, կա՛մ մեկ այլ բարձրաստիճան պաշտոն պետական ապարատում:
Պարզվում է՝ Սիփան Փաշինյանը ևս «թաց տեղը պառկող չէ»: Մեր տեղեկություններով՝ վերջինիս համար ճանապարհ են հարթում դեպի Իջևանի քաղաքապետարան: Մեր աղբյուրը նշում է, որ Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Տավուշի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետ»,-գրում է թերթը։