Երևանում Nissan-ը բախվել է տրոլեյբուսին, կանգառում վրաերթի ենթարկել հետիոտների, ապա բախվել ՃՈ Toyota-ին ու Opel-ի. կա 3 վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում բախվել է թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսին, այնուհետև առաջ ընթացել, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, իսկ հետո բախվել Opel մակնիշի և ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաներին, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները։
Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել Opel-ի բեռնախցիկից, իսկ մեկին էլ՝ ավտոմեքենայից՝ ի օգտագործելով հատուկ տեխնիկա։
Ըստ կայքի՝ բախման հետևանքով Opel-ն առաջ է ընթացել և բախվել կայանված մեկ այլ՝ Opel Astra մակնիշի ավտոմեքենայի։
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։