«Ղարաբաղում ստեղծվող տրանսպորտային ենթակառուցվածքները շատ կարևոր են Թուրքիայի համար». Թուրքիայի տրանսպորտի նախարար
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն պաշտոնական հանդիպումներ է անցկացնում Ադրբեջանում և Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարբեր շրջաններում: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:
«Մենք գտնվում ենք Ֆիզուլի (Վարանդա)-Շուշի ավտոճանապարհի կառուցման վայրում»,-ասել է թուրք նախարարն Արցախի Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Քարաիսմաիլօղլուն տեղեկացրել է, որ մայիսի 30-ից հանդիպումներ է անցկացնում Ադրբեջանում:
«Երեկ մեզ ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը: Այսօր Ռաշադ Նաբիևի (Ադրբեջանի տրանսպորտի նախարարն է) հետ մենք կատարում ենք բոլոր անհրաժեշտ աշխատանքները Ղարաբաղում: Շատ կարևոր աշխատանք է տարվում տարածաշրջանում: Մենք ուրախանում ենք Ադրբեջանի հաղթանակով, ինչպես կուրախանայինք սեփական հաղթանակով: Ապագայում մենք, ինչպես նախկինում, «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսի ներքո, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում ձեռք բերված փորձի շնորհիվ, կվերակենդանացնենք Ղարաբաղը: Տրանսպորտային ենթակառուցվածքը, որը ստեղծվում է այստեղ՝ երկաթուղիները և ցամաքային ճանապարհները, շատ կարևոր են Թուրքիայի համար: Հուսով ենք, որ աշխատանքներն այստեղ կավարտվեն որքան հնարավոր է շուտ: Մենք կնպաստենք այս գործընթացին: Երկու եղբայրական երկրները խոշոր ծրագրեր են իրականացնելու այս ոլորտում»,-նշել է թուրք նախարարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։

Աղբյուրը՝ tert.am