Լրահոս

31.05.2021 19:29


Էջմիածնում սպանել են Դոն Պիպոյի եղբորը (տեսանյութ)

Էջմիածնում սպանել են Դոն Պիպոյի եղբորը (տեսանյութ)

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը։ Մեր տեղեկություններով՝ այս պահին դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։

Նշենք, որ ավելի վաղ թելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել՝ մարդասպանների բանդայի անդամների ձերբակալության վերաբերյալ։ Ընդ որում՝ ըստ շրջանառվող լուրերի՝ վերջիններս գործում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանու ներքո։ Թե որքանով ձերբակալված բանդան կապ ունի Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ, առայժմ պարզ չէ։

Aysor.am-ին ոստիկանությունից հայտնել էին, որ այսօր Կոմիտասի պողոտայից ապօրինի զենքի կասկածանքով անձինք են բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Նյութեր են նախապատրաստվում:

Իսկ տելեգրամ-ալիքի օգտատեր Միկա Բադալյանը տեսանյութ է հրապարակել ոստիկանության բաժնից, նշելով, որ Երևանում բերման է ենթարկվել քիլլերների խումբ:

Այս խորագրի վերջին նյութերը