Քաղաքական

31.05.2021 17:40


Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիայի անցկացման առաջարկին, սակայն տարածքային ամբողջականության պահպանմամբ. ԱԳՆ

Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիայի անցկացման առաջարկին, սակայն տարածքային ամբողջականության պահպանմամբ. ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն աջակցում է միջազգային հանրության կոչերին՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության խաղաղ կարգավորման և սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի իրականացման վերաբերյալ, հայտարարել է Ադրբեջանի մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:

«Մենք բազմիցս նշել ենք, որ աջակցում ենք սահմանների լարվածության կարգավորմանը բանակցությունների միջոցով, ինչպես նաև աջակցում ենք միջազգային հանրության կոչերին՝ երկու երկրների միջև սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նաև սատարում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին»,-ասվում է Աբդուլլաևայի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ժամանակ անհրաժեշտ է հարգել երկու երկրների տարածքային ամբողջականությունը:

«Միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության միջազգային իրավունքի խիստ պահպանման հիման վրա մենք կարող ենք կարգավորել միջպետական հարաբերությունները, սկսել սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան և, վերջապես, ամուր հիմք դնել խաղաղ գոյակցության համար»,-ընդգծել է նա:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը