Լրահոս

31.05.2021 17:45


«Շանգրիլա» խաղատան դիմաց ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել երկաթե էլեկտրասյանը. մեքենայի 2 ուղևորները տեղում մահացել են, վարորդը՝ հոսպիտալացվել. ՔԿ (տեսանյութ)

«Շանգրիլա» խաղատան դիմաց ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել երկաթե էլեկտրասյանը. մեքենայի 2 ուղևորները տեղում մահացել են, վարորդը՝  հոսպիտալացվել. ՔԿ (տեսանյութ)

2021թ. մայիսի 30-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրիլա» խաղատան դիմացի հատվածում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել միջնամասի կանաչապատ գոտու երկաթե էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորները ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ վարորդը՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել և զննվել են դեպքի վայրին հարակից ռեստորանային համալիրի հսկիչ անցակետում առկա տեսանկարահանող սարքերը, ավտոմեքենայի երկու ուղևորները ճանաչվել են տուժող, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Որոշում է կայացվել՝ ավտոմեքենայի վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, վերջինս հարցաքննվել է: Նրա օրգանիզմում ալկոհոլի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը