Լրահոս

31.05.2021 17:38


Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 71, ծանր՝ 316 քաղաքացիներ

Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 71, ծանր՝ 316 քաղաքացիներ

Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 390-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Ներկայում ՀՀ տարածքում 11 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 35 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 71 հոգի, իսկ ծանր վիճակում՝ 316»,-նշեց Խաչատրյանը:

Նա նաև հայտնեց, որ վերակենդանացման մահճակալների ընդհանուր թիվը 185-ն է, որից 135-ը զբաղված է: Ընդհանուր ստացիոնար բուժում ստացողները 1 331վարակվածներ են:

Այս խորագրի վերջին նյութերը