Քաղաքական

31.05.2021 17:37


ՀՀ երկրորդ նախագահը, որը ազատագրել է հողեր, չպետք է որևէ իրավիճակում բանավիճի հողեր հանձնողի հետ․ Արամ Վարդևանյանը՝ Փաշինյանի՝ բանավեճի առաջարկի մասին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահը, որը ազատագրել է հողեր, չպետք է որևէ իրավիճակում բանավիճի հողեր հանձնողի հետ․ Արամ Վարդևանյանը՝ Փաշինյանի՝ բանավեճի առաջարկի մասին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահը, որը ազատագրել է հողեր, չպետք է որևէ իրավիճակում բանավիճի մի անձի հետ, որը հողեր հանձնող է, մի մարդու, որին նույնիսկ իր նշանակած նախարարն արդեն իսկ ասում է, որ վերջինս հաշվի չի առնում ՀՀ շահերը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներին ուղղված բանավեճի առաջարկին։

«ՀՀ շահերը հաշվի չառնողը ՀՀ շահերի դեմ գնացողն է։ Նման անձի հետ բանավիճելու իմաստ, նպատակահարմարություն առհասարակ չեմ տեսնում։ Հանրության ստվար զանգված կա, որ նման միջավայրը տեսնելիս միայն զայրույթ է զգալու»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե փակ դահլիճներում հեշտ է «տղամարդլամիշ» լինելը, Վարդևանյանն ասաց․ «Մի անձ, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարությունը, որի խղճին կան հազարավոր կյանքեր, որը կարող էր շատ ավելի շուտ դադարեցնել պատերազմը, նախևառաջ պետք է իմանա՝ ինչ է կոռեկտությունը»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը